Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ռոբերտ Մելքոնյան․ ՀՀ գժանոցի նոր օրը...

Ռոբերտ Մելքոնյան․ ՀՀ գժանոցի նոր օրը...
30.01.2020 | 12:24

Սկսենք հերթական 24 ժամը... Սենսացիաների մոգոնում, սենսացիաների տեղադրում, սենսացիաների պատվերների ընդունում, սենսացիաների հանձնարարականներ, անուղեղների ու պարզունակների ուղեղների մշակում ու մանիպուլյացիա, նրանց համոզում, ներշնչում, որ սիրված են, որ իրենք են կարևորը, որ իրենք երջանիկ են, կուշտ են ու շատ լավ են ապրում...Մտածել և նոր թշնամու կերպար ստեղծել ու քսի տալ նրանց՝ հներին չմոռանալով, ու հիպնոսացած կոնտենտին սպիացող վերքն անընդհատ պոկելու փորձված մեթոդով կերակրել նախկինների վերաբերյալ թերմացքներով... Մի խոսքով ՀՀ գժանոցի նոր օր...Սկսեք ստարտն արդեն տրվել է...

Հա՛, թքեք Արցախի ապագայի, Երկրի տնտեսական հզորացման, անվտանգության, ընթացող կարևոր բանակցությունների, ընտանեկան, բարեկամական կուռ ու ավանդական հարաբերությունների, հանրային համերաշխ մթնոլորտի, ազգային մնացյալ արժեքների վրա...Եվ անպայման աչք փակել նորերի անձնական տնտեսական հաջողությունների ու օրենքների կոպիտ խախտումների վրա՝ ոնց ասել Բենամուկին... ՀՀ ԽՊԱՐՏ քաղաքացին ուտել ցամաք հաց, ուտել մարմնամասեր և դիտել դատավարություններ, միասեռական պատմություններ, սեռափոխության վերաբերյալ ֆիլմեր, տրանսգենդերների փորձի փոխանակաման դասեր և սորոսական Լարիսա տատիկի խրատներ, ինքնագովասանական հեքիաթներ՝ ոնց Գյուլնազ տատի հեքիաթները...Եվ օրը տասՆ անգամ՝ չէ քսան անգամ օրհնել Բենամուկիին...

Դիտվել է՝ 4816

Մեկնաբանություններ