Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՄԱԿ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտմանը

ՄԱԿ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտմանը
13.10.2020 | 14:14

ՄԱԿ-ը հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաղորդագրություններից՝ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած հարձակում այն տարածքների վրա, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ և ցավում է մարդկային կորուստների համար», - ասել է նա:


Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է Ադրբեջանին և Հայաստանին, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նրանք պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Նաև կողմերը պարտավոր են զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարտական գոտու ընդլայնմանն անմիջական հակամարտության գոտուց դուրս: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եթե անհրաժեշտություն առաջանա:

Դիտվել է՝ 3905

Մեկնաբանություններ