Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 61460

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 61460
16.10.2020 | 13:03

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1465-ով՝ հասնելով 61460-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 422-ով և հասել 47541-ի, իրականացվել 4005 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 340116-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է.«Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 1360-ի: Բուժվում է 13919 մարդ:

Դիտվել է՝ 4138

Մեկնաբանություններ