Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մհեր Գրիգորյան. Չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի

Մհեր Գրիգորյան. Չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի
02.11.2020 | 14:07

Չեմ կարծում, թե ունենք մի իրավիճակ, որ պետք է դիմենք լոքդաունի, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ «Որովհետև, եթե անցած փորձն ամփոփենք, ոչ միայն Հայաստանի, այս պահի դրությամբ, կարծում եմ, որ նման օրակարգ չենք ունենալու», - ասաց նա։

Մհեր Գրիգորյանը կոչ արեց կանխարգելիչ բոլոր միջոցառումները պահպանել, դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար։ Փոխվարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24 միջոցառումները շատ լուրջ դերակատարություն ունեցան ու իրավիճակը, առնվազն, եթե ոչ լիարժեք, վերականգնվեց։

«Կարծում եմ՝ խնդիրների չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց։ Պետք է հաշվի առնենք՝ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ՝ արդյունավետ», - ընդգծեց Գրիգորյանը։ ՀՀ փոխվարչապետն ասաց, թե կորոնավիրուսի համար, այո, ՀՀ կառավարությունը շատ հաճախ գնումներ իրականացրել է մեկ անձից, սակայն չի կարող նշել՝ քանի տոկոսն է գնումների այդպիսին եղել, բայց վստահեցրեց՝ կորոնավիրուսի հետ կապված բոլոր հաշվետվությունները կան ու լինելու են։

Դիտվել է՝ 5381

Մեկնաբանություններ