Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Այս երկրի կոդն ուրիշ է, մի փորձեք պղծել այն

Այս երկրի կոդն ուրիշ է, մի փորձեք պղծել այն
27.11.2020 | 18:50

Այս ընտանիքապետությունը ոչ միայն քանդեց ու թշնամու բերանը տվեց մեր երկիրը, այլև բարոյականության բոլոր նորմերը հողին հավասարեցրեց։ Քարուքանդ արեց պետական այրի կերպարն ամբողջովին, պետությունը դարձավ մի փառասեր կնոջ ու մի անհավասարակշիռ տղամարդու գերին։ Եթե տղամարդն ապականեց ողջ երկիրը, պետական ինստիտուտները վերացրեց ու հիմքից արմատախիլ արեց երկրի սյուները, կինը ոչ միայն ակտիվ օգնեց նրան այս գործում, դառնալով հիմնական շարժիչ ուժը, այլև երկրի ղեկավարի կնոջը բնորոշ արժանապատվությունն ու պատիվը գետնին հավասարեցրեց։


Սկզբում պաշտոնական այցերի ժամանակ ամուսնու հետևից ընկած գնալը պատճառաբանվեց իբր ինքնաթիռը հո դատարկ չէ՞ր գնա, գար, բայց դա դեռ ամենը չէր, ի լուր աշխարհի կինը խոստովանեց, թե ամուսնուն շա՜տ է սիրում, դրա համար հետը գնում է պաշտոնական այցերին, որ միասին լինեն։ Իհարկե, կարող էին և այս ամենն իրենց «ֆեյքերի» բառուբանով նկարագրել, բայց հասկանալի էր կնոջ ցանկությունը։


Երբ երկիրը պատերազմի տարան ու բանակը դարձրին խաղ ու խաղալիք իրենց ձեռքին, կինը շարունակում էր իր արկածները, այժմ էլ հրամանատարական բունկերում էր ժամանակն անցկացնում։ Սա էլ, ինչպես պարզվեց, բարոյական աջակցություն էր հրամանատարական կազմին։ Ասողն էլ կնոջ ամուսինն է։ Թե այդ աջակցությունն ինչ կերպ է դրսևորվել, ամուսինը թողնում է հանրության երևակայությանը։ Ու հետաքրքիրն այն է, որ կինը հատուկ հաճույք է ստանում, երբ իրեն ներկայացնում են Էրատոյի, տղամարդկանց բարոյական աջակցություն ցուցաբերողի դերում։ Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց պետությունն ազատեք այս հոգեկերտվածքով մարդկանցից, այս երկրի կոդն ուրիշ է, մի փորձեք ձեր պիղծ մեթոդներով փոխել այն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ