Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռուսաստանը դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից

Ռուսաստանը դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից
09.12.2020 | 14:42

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից՝ «Pepino mosaic virus»-ով (պեպինո խճանկարային վիրուս) արտադրանք հայտնաբերելուց հետո:


««Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարում 2020-ի դեկտեմբերի 14-ից արգելել ՀՀ Արմավիրի մարզում արտահանվող և (կամ) արտադրվող լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան՝ «Pepino mosaic virus»-ի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք և դրա տարածումը կանխելու նպատակով: Ավելի վաղ վարակված բանջարեղենը ներմուծվել է այդ շրջանից», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 11318

Մեկնաբանություններ