Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Եվրոպան չհասկացավ, որ իր բարեկեցության արմատը ռուսական էժան էներգակիրներն են

Եվրոպան չհասկացավ, որ իր բարեկեցության արմատը ռուսական էժան էներգակիրներն են
12.06.2024 | 13:30

Մի տեսակ սրտի մխիթարանք է, որ գիգանտ Եվրոպան էլ, փոքրիկ Հայաստանի նման, անճար վիճակում ելք է փնտրում ստեղծված իրավիճակից։

Մեզ նման նրանք էլ չունեն լուրջ անվտանգության համակարգ, բացի դրանից, ապագայի տեսլականի փնտրտուքի ժամանակ Ֆրանսիան ու Գերմանիան վերմակը, Մակրոնի ու Շոլցի բերաններով, դեպի իրենց են քաշում։

Ինչպես մենք էինք սխալմամբ կարծում, որ մեր ջերմուկն ու մոլիբդենը մեզ հերիք են, Եվրոպան էլ էյֆորիայի մեջ չհասկացավ, որ իր հաջողությունների ու բարեկեցության արմատը ռուսական էժան էներգակիրներն են։

Արդյունքը եղավ այն, որ, հայտնվելով աշխարհաքաղաքական թակարդում, մեզ նման, նրանք էլ նեյնիմ-նեյնիմ աջ ու ձախ են նայում, երբ ներսում էլ շահերի բախում կա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4065

Մեկնաբանություններ