Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչու դասախոսը, քիչ թե շատ արժանավայել ապրելու համար, պետք է թամադա աշխատի

Ինչու դասախոսը, քիչ թե շատ արժանավայել ապրելու համար, պետք է թամադա աշխատի
11.02.2025 | 12:22

Որ թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի համար մրցույթում միակ թեկնածուն է, դա չափազանց լուրջ խնդիր է։ Այդ մարդուն չեմ ճանաչում, գուցե շատ արժանի թեկնածու է։

Շատերը քննարկում են, թե ինչու թամադան պետք է դառնա ամբիոնի վարիչ։ Ինձ համար հարցը հակառակ է` ինչու դասախոսը, քիչ թե շատ արժանավայել ապրելու համար, պետք է թամադա աշխատի։

Մենք երբեք նորմալ կրթական համակարգ, գիտակ քաղաքագետ, ուսուցիչ, պրոֆեսիոնալ լրագրող, գիտնական, քաղաքական գործիչ... չենք կարող ունենալ, եթե նման մարդիկ ստիպված են թամադա, տաքսու վարորդ, մատուցող աշխատել ազատ ժամերին։

Բարոյական չէ նրանցից ավելին պահանջել կամ քննադատել։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6803

Մեկնաբանություններ