Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Կոչ-հորդոր դեռևս առողջ ՔՊ-ականներին

Կոչ-հորդոր դեռևս առողջ ՔՊ-ականներին
28.06.2025 | 10:26

Ես ձեզնից ոչ մեկին չեմ ճանաչում, ուստի՝ չեմ կարող ինչ-որ մեկիդ անձնական նամակով դիմել։

Բայց, այնուամենանիվ, մեկ հարց ունեմ բոլորիդ․ դուք չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Եթե չեք տեսնում՝ տեղեկացնեմ․ անձամբ դուք, Նիկոլի հետ ձեռք-ձեռքի տված՝ փորձում եք կործանել և, գրեթե կործանել եք, հայոց երկիրը, հավատն ու ապագան։

Եվ ձեզնից որևէ մեկը թող չչքմեղանա․ բոլորդ եք պատասխանատու հայոց եկեղեցու դեմ երեկ իրականացված հանցագործության համար։

Անկախ այն բանից, թե ստիպվա՞ծ եք եղել քվեարկել Նիկոլի որոշման օգտին, ա՞յլ պատճառներ կային, որոնք ձեզ համոզել են ձեր իսկ համոզմուներին դեմ գնալ։ Փաստն այն է, որ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՔ․․․

Եթե անձամբ էլ չեք քվեարկել, ապա, ձեր անգործությամբ, թույլ եք տվել Նիկոլին ազատ գործել։

Սակայն, իմ ասելիքն այդ չէ։

Այսօր Նիկոլի և ձեր կողմից մեր ժողովրդի, նրա ապագայի և լինելիության հարցն է դրված պատմության խաղասեղանին։ Տանու՞լ ենք տալու այդ խաղում, թե՞ դուրս ենք գալու այս վիճակից՝ հենց ձեզնից է կախված։ Դադարեք լինել կոնջորյանվահագնալեքասանյանարարատմիրզոյանպետրոսղազարյան․․․ Վերջապես՝ դուք անուն-ազգանուն ունեք, մարդ եք, ինչ-որ չափով պատասխանատու եք այսօրվա և, հնարավոր է՝ նաև, վաղվա բոլոր դժբախտությունների համար։

ՈՒշքի եկեք, մի կործանեք երկիրը․․․

Ձեզ այսօր հնարավորություն է տրված ինչ-որ չափով քավել ձեր մեղքերը Հայաստանի և հայ ժողովրդի առջև։ Տղամարդ եղեք, կողմ քվեարկեք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռությանը։ Դրանով կմաքրեք ձեր բոլոր մեղքերը, հնարավորություն կունենաք բաց ճակատով նայել մարդկանց աչքերին, ձեր սերունդները հավերժական անեծքի տակ չեն մնա։ Ժողովուրդը կների ձեզ:

Հակառակ դեպքում՝ կործանելու եք Հայաստանը։ Խորհեք այս մասին, մարդ ու հայ եղեք․․․

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5747

Մեկնաբանություններ