ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն

Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն
06.01.2026 | 11:20

Հունվարի 6-ին երկու տոն ենք տոնում՝

Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը:

Երբ Փրկչի 30-ն տարին լրացավ, Նա Իր ծննդյան նույն օրը ջրով մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով:

Եվ աղավնատեսք Սուրբ Հոգին իջավ Նրա վրա: Եկեղեցում կատարվում է ջրօրհնեք և օրհնված ջուրը բաժանվում է հավատացյալներին:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ