Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչ հպարտություն ու էներգիա ուներ էս ազգը՝ իր հզոր հայկականությամբ

Ինչ հպարտություն ու էներգիա ուներ էս ազգը՝ իր հզոր հայկականությամբ
16.04.2026 | 11:05

Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմն ազդեցիկ է (https://www.youtube.com/watch?v=RuNSeeC49n8&t=8s)։ Այն հիշեցնում է, թե ովքեր էին հայերն ու ինչ համազգային հզորության, ինքնության ու միասնական վճռական նպատակի տեր ազգ էր 1988-94-ին։

Ինչ էինք։ Ինչ հպարտություն ու էներգիա ուներ էս ազգը՝ իր հզոր հայկականությամբ, և ինչ ողորմելի բիոմասա է դարձել հիմա, որն ամեն մի սուտ, անարդարություն, ստորություն ու անարժանապատվություն հանդուրժում է։ Ավաղ, այն ժամանակվա հայերի հետ որևէ կապ այլևս չունի, որևէ կերպ չի զգում կապն իր նույնիսկ վերջին շրջանի պատմության հետ։ Լրիվ այլ ժողովուրդ՝ թե՛ մտածելակերպով, թե՛ աշխարհայացքով, և թե՛ ինքնությամբ՝ իրեն կորցրած ու կեղծ համոզմունքների զոհը դարձած մարդկանց հավաքածու։ Կարծես թե ուղղակի անհատների հավաքածու, որը, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել է ընդհանուր մի տարածքում՝ առանց կոլեկտիվ ինքնութենա-գաղափարական համախմբող որակների։

Այս շրջանը կարելի է անվանել «Հայերից հետո» կամ «պոսթ-հայերի» ժամանակաշրջան, քանի որ 1988-94-ի հայերն ու էս բիոմասսան նույնը լինել չեն կարող։ Իրական հայերի ավարտ՝ հենց հայերի իսկ որոշմամբ։ Էտրուսկիզացիա։

#Միացում մեկ բառի մեջ՝ մի ողջ հայկական գաղափարախոսություն։ Համազգային վերածնունդ, ազգային կյանքի կոլեկտիվ մոտիվացիա, իմաստ ու դեպի իր ազգային տեսլականն ուղղված օրիենտիր։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 4444

Մեկնաբանություններ