«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Իսրայելում հակաամերիկանիզմ դեռ չի քարոզվում, բայց մոտենում է այդ ժամանակը

Իսրայելում հակաամերիկանիզմ դեռ չի քարոզվում, բայց մոտենում է այդ ժամանակը
22.06.2026 | 16:10

Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է, թեման` ամերիկացիները մեզ ծախում են։

Շատ նման է հայկական տիրույթին` ռուսները մեզ ծախել են։

Կողքից ուրիշներին դիտելը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ այն նրբությունները, որոնք սեփական օրինակի վրա չեն նկատվում` էմոցիոնալ ֆոնի պատճառով։

Ըստ հրեաների՝ ԱՄՆ-ը պարտավոր է իրենց միշտ օգնել, երբ պետք է` նաև պաշտպանել։

Երբ Թրամփն ասում է, որ Ամերիկան էլ սեփական շահեր ունի, դա ընկալվում է որպես հրեաների հանդեպ դավաճանություն։

Հիմա Իսրայելի հրեաների մոտ այն թեզն է զարգանում, որ պետք է միայն սեփական ուժերի վրա հույս դնել։

Իրենց մոտ դեռ հակաամերիկանիզմ չի քարոզվում, բայց մոտենում է այդ ժամանակը։

Հայկական փորձը հաշվի առնելով՝ պետք չի բացառել, որ կգան ժամանակներ, երբ իսրայելցիները կսկսեն ասել, թե արաբներն ավելի լավն են, քան՝ ամերիկացիները, ու իրենք պաղեստինցիների հետ դարերով լավ ապրել են, մինչև ամերիկացիների ռեգիոն գալը, ուղղակի պետք է Սիոն սարի խորհրդանիշից հրաժարվել, Դավթի աստղը հանել դրոշի վրայից ու մոռանալ Հոլոքոստը, որի գաղափարն ամերիկացիներն են իրենց պարտադրել։

Գալիս է Իրական Իսրայելի ժամանակը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ