«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Թրամփն ընդառաջ է գնում Եվրոպայի պահանջներին ու խստացնում ճնշումը Ռուսաստանի վրա

Թրամփն ընդառաջ է գնում Եվրոպայի պահանջներին ու խստացնում ճնշումը Ռուսաստանի վրա
29.06.2026 | 14:00

Անկախ նրանից, որ հակառակ Եվրոպայի այն սիստեմատիկ պնդումներին, թե Ռուսաստանը մոտ ժամանակներում հարձակվելու է իր վրա, վերջինս չի պատրաստվում դա անել, քանի որ նման հարձակումը անիմաստ է բազմաթիվ նկատառումներով։

Հակառակը, Ուկրաինական պրոբլեմն իր ուզած ձևով լուծելուց հետո, Ռուսաստանին ձեռնտու է վերականգնել էներգակիրների մատակարարումները դեպի Եվրոպա, որը նրա ֆինանսական վիճակի բարելավումից բացի հնարավորություն կտա ինչ-որ չափով բարելավել իր դիրքը նաև Չինաստանի հետ ունեցած հարաբերություններում։

Բայց այս ամենով հանդերձ, պնդել, որ Ռուսաստանը և նրա հետ միասին նաև Չինաստանը Արևմուտքի համար գոյաբանական վտանգ չեն, ակնհայտորեն կլիներ սխալ, քանի որ այն բազմաբևեռ ուժային աշխարհը, որին Չինաստանի ու Ռուսաստանի գլխավորությամբ ձգտում են հակաարևմտյան ուժերը, բազմաթիվ առումներով Արևմուտքի համար կլինի շատ մեծ կորուստների աղբյուր։

Այդ թվում Արևմուտքի համար մեծ պարտություն կլինի, առաջին հերթին, Ռուսաստանի հաղթանակը ուկրաինական պատերազմում, որի դեմն էլ ուզում է որևէ ձևով առնել ԱՄՆ-ի օժանդակությունից ինչ-որ չափով զրկված Եվրոպան։

Բայց, մյուս կողմից էլ, ԱՄՆ-ի և Թրամփի վարչակազմի ձգտումը միայնակ լուծել Ուկրաինայի և Իրանի պրոբլեմները և այդ ուղղությամբ ներկայում ստեղծված իրավիճակը Արևմուտքին մղում են որակապես նոր լուծումների։

Աշխարհաքաղաքականության հիմնական օրենքն էլ ասում է, որ որևէ ուժային ազդեցության բևեռից մյուսի վրա ճնշումը առաջ է բերում հակաճնշում, որի անբավարարության դեպքում էլ դա վերջինիս մոտ ծնում է ուժերի կոնսոլիդացիայի պահանջարկ։

Իսկ որտեղ էլ պահանջարկ, այնտեղ էլ, հնարավորության դեպքում՝ առաջարկ, որը խնդրո առարկայի դեպքում նշանակում է, որ Չինաստանի ու Ռուսաստանի մասնակի ալյանսի ճնշման տակ Արևմուտքի, այն է՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և արևմտյան վերպետական կապիտալի հնարավորությունների ու ուժերի կոնսոլիդացիայի պահանջարկի առաջացում։

Նման պահանջարկն էլ ծնում է տարբեր բնույթի մասնակի առաջարկներ, որոնց նպատակն էլ Թրամփի վարչակազմի հակասությունների մասնակի անտեսումն է Եվրոպայի ու խորքային պետության կամ կապիտալի հետ և այդ երեքի ուժերի ու հնարավորությունների ինտեգրումը, որն էլ ուժային կոնսոլիդացիայի բնական պրոցես է՝ նպատակ ունենալով հնարավոր վերադարձը դեպի միաբևեռ աշխարհ։

Դա մի պրոցես է, որի առաջին նշանները երևացին «Մեծ յոթնյակի» (G7) վերջին հանդիպման ժամանակ ֆրանսիական Էվիանում, որտեղ Թրամփը ընդառաջ գնաց Եվրոպայի պահանջներին ու խստացրեց ճնշումը Ռուսաստանի վրա: Այդ նույն տենդենցի շարունակությունը կարող է լինել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա Անկարայում՝ հուլիսի 7-8-ը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ