ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ամոթ և խղճահարություն

Ամոթ և խղճահարություն
20.08.2026 | 00:17

Օգոստոսի 20

Այո’, Իմ որդիներ, պետք է պաշտպանվեք արհամարհանքներից և պիտի փակվեք հանդիմանության առջև: Երբեմն Ես պետք է պաշտպանեմ Իմ աշակերտներին իրենց ամոթից և ինքնահանդիմանությունից:
Իմ խեղճ Պետրոսը այդպես էլ երբեք չէր կարողանա անել Իմ գործը կամ Ինձ համար ապրելու համարձակությունն ունենալ, եթե Ես չպահեի նրան Իմ սիրո ջերմությամբ: Ես պետք է պաշտպանեի արհամարհանքից Իմ թշնամիների, ո’չ զայրույթից Իմ Բարեկամների – իր ուրացության համար - այլ նրան պետք է պաշտպանեի` իր անձի հանդեպ տածած իր ատելությունից:
Այսօր էլ, ինչպես այն ժամանակ, Իմ աշակերտներն իրենց տկար անձի հանդեպ ունենում են ամոթի, խղճահարության և արհամարհանքի թունավոր զգացումներ: Նրանք կարծում են` շատ հզոր ու քաջ են Ինձ ծառայելու համար. կյանքը երբեմն հակառակն է ապացուցում: Այս դեպքում է, որ Ես պետք է պաշտպանեմ նրանց Իմ Սիրո Վահանով. այլապես նրանք պայքարելու ու հաղթելու քաջություն երբեք չեն ունենա: բայց որպեսզի իրենց իրական անձի հետ այդ դեմ առ դեմ հանդիպումը կայանա, պետք է գան ամոթն ու խղճահարությունը:
Սակայն այդ հանդիպումը տեղի է ունենում Կատարելություն տանող ճամփի վրա: Բայց այս պետք է լինի ժամանակավոր հանգրվան միայն: Ի՞նչ օգուտ թիթեռնիկին իր զվարթուն թևերը, եթե նա, իր զզվելի անցյալի մտածումների տակ կքած, հողին կառչած մնա: Ուստի Ես այսօր, ահա ասում եմ ձեր երկուսին, որ պետք չէ անգամ մի վայրկյան մնալ մտքով` անցյալի ձեր մեղքերի, սխալների, հանցանքների ու տգեղ սովորույթների վրա:
Դուք պետք է նմանվեք մրցասպարեզ ելած այն մարզիկին, որ վազքուղում ցած ընկնելով` իսկույն ոտքի կանգնում ու սլանում է դարձյալ իր նպատակակետը: Ի՞նչ օգուտ, եթե վազողը կանգնի ու սկսի ուսումնասիրել իր ընկած տեղը. և ափսոսանքով ծնկներին զարկի, լաց լինի` հետ ընկնելու համար, իր ձախողման և արգելքը չնկատելու իր կարճատեսության համար:
Դուք այլևս հետ մի նայեք. այս, իբրև հրաման եմ տալիս ձեզ: Նոր սկիզբ ու նոր իմաստ տվեք ձեր ու բոլոր նրանց, ում հանդիպում եք: Այլևս մի հիշեք ձեր կամ նրանց վրիպանքները: Անցյալի սխալները մտաբերելը նշանակում է հանդիպել – ձեր լողալը արգելող – ջրերի հորձանքի:
Երբ Ես Իմ աշակերտներին երկու- երկու առաքելության ուղարկեցի առանց թղթերի, դրամի ու առանց զգեստի. սա մի հրաման էր, որ պետք է գործադրվեր ոչ միայն բառացիորեն, այլ նաև բարոյապես: Կյանքի ճամփորդության ընթացքում դեն նետեք այն ամենը, որ կարևոր չեն: Մի կողմ թողնելով` անտես արեք բոլոր խոչընդոտները, անցյալի թերացումները, ձախողված լինելու զգացումը:
Ճանապարհը անցեք առանց ծանր բեռների, թեթև սրտով, իսկ թեթև սիրտը նշանակում է` Իմ ներշնչող ազդեցությամբ ծանրաբեռնված լինել:
Ես սիրում եմ ձեզ:
Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ