Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒ՞ր է մեր այդքան գովելի IT ոլորտը, ո՞վ է ոլորտի մասին մտածում

ՈՒ՞ր է մեր այդքան գովելի IT ոլորտը, ո՞վ է ոլորտի մասին մտածում
22.05.2025 | 21:00

Արհեստական բանականության հետ հարց ու պատասխանները մտորելու տեղիք են տալիս: Ալգորիթմներն սկսում են օգտագործել հայկական կենցաղային բառապաշարը, և գնալով տենդենցը խորանում է: Այդպես էլ կլինի, քանզի հայկական ինտերներտից, սոցցանցերից, մեսենջերներից ու հեռաոսազանգերից ստացված տեղեկատվության հիմնական մասը ցածր որակի խոսակցական բառապաշար է:

Նախկինում բանականությունը տպագիր գրքերի տեսքով էր, որպես ալգորիթմ և տարածող հանդես էին գալիս կրթական ու գիտական, պետական հաստատությունները, անհատ մտածողները: Այժմ իրավիճակը դառնում է փոքր պետությունների համար անվերահսկելի, աղետալի: Արհեստական բանականությունները կարող են ցանկացած ազգի ու պետության թելադրել իրենց հայեցակարգը:

Հաշվի առնելով մեր կրթական ու գիտական համակարգերի անմխիթար վիճակը՝ հարցը դառնում է ստրատեգիական նշանակության:

2024 թվականին աշխարհում ստեղծված բոլոր տեքստերի մոտ 70 տոկոսը կազմվել է AI-ի միջոցով: Վերջերս նկատում եմ «միապաղաղ» գրառումներ ու հոդվածներ՝ կազմված ԱԲ-ի միջոցով, նաև դատական փաստաթղթերում եմ նկատել ԱԲ-ից քոփի փեստը. սա անկասելի պրոցես է:

Ու՞ր է մեր այդքան գովելի IT ոլորտը, ո՞վ է ոլորտի մասին մտածում: 2018-ին հայկական «սիլիկոնյան հովտից» էին խոսում, այժմ կենցաղային լեզվակռիվ են տալիս:

2018-ի ու 2025-ի աշխարհների մեջ ահռելի տարբերություն կա, սակայն մենք 2018-ից ավելի հետ ենք գնացել և գնում:

Արա Արայան

Դիտվել է՝ 6698

Մեկնաբանություններ