ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի մասին, իսկ հետո խոսել նախապայմաններից

Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի մասին,  իսկ հետո խոսել նախապայմաններից
22.07.2025 | 18:09

Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ստեղծված խաղաղության պայմանագրի նախագիծը առ այսօր ոչ նախաստորագրված է, ոչ էլ՝ ստորագրված: Ճիշտ է, դրա 17 հոդվածները պաշտոնապես դեռ հանրայնացված և գաղտնազերծված չեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզ համար դրական և բացասական կողմերով, բայց սա դեռ մի կողմ: Եթե հիշում եք՝ բոլոր կենտրոններից շնորհավորանքների տարափ տեղաց, և մեծ ոգևորությամբ բարձրաձայնվեց խաղաղության հաղթանակը: Այստեղ ծնվում է առաջին հարցը՝ ո՞վ խաբեց գերտերություններին: Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի մասին, իսկ հետո խոսել նախապայմաններից: Այստեղ կարելի ենթադրել, որ նախապայմանները Բաքվից առաջադրվել են հետո, կամ էլ հայկական կողմն է բանավոր խոստումներ տվել և այնուհետև հրաժարվել: Ի դեպ, ներկա ներհայաստանյան քաղաքական բանավեճի և քննարկումների ընթացքը ինձ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում: Պաշտոնապես չի հստակեցվում, թե իրականում որոնք են այդ նախապայմանները, դրանց լրիվ ցանկը պետք է գաղտնազերծվի՞, թե՞ ոչ: Ադրբեջանական դիվանագիտությունը շեշտադրում է երկուսը՝ Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Բայց, հետևելով ներկա գործընթացին, կարելի համոզվել, որ դրանք երկրորդական նշանակություն ունեն, և թիվ մեկ խնդիրը Զանգեզուրով արտատարածքային միջանցքն է: Ստացվում է, որ առաջնային նախապայմանը սա է, իսկ առաջին երկուսը նախապայմանի նախապայմանն են:

Հետաքրքիր զարգացումներ ընթացան միջանցքի վերահսկողության ամերիկյան առաջարկների շուրջ: Ինձ համար լեզվաբանական գյուտ էր «արտապատվիրակում» եզրույթը: Հայաստանում սկսվեցին դրա շուրջ հերթական քննարկումները: Միջանցքին դեմ արևմտամետներն ուղղակի երջանիկ էին ամերիկյան առաջարկներով: Բայց այստեղ ևս ծնվեց հերթական անակնկալը. Թրամփը ասաց, որ հրաշքով լուծել են Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, իր միկրոբլոգում տեղադրեց Ալիևի՝ իրեն ուղղված գովասանական ելույթը, իսկ Ալիևն էլ հայտարարեց, որ միջանցքում ոչ մի վերահսկողություն ընդունելի չէ և բացառված է: Սկսվում է հերթական ընկճախտը՝ ով ինչ է ուզում, և ով ում բարեկամն է հավերժական հարցադրումներով: Եթե Ալիևը գովում է Թրամփին, ինչու՞ է ջախջախում ամերիկյան առաջարկները: Ռուսական ազդեցության գործոնը պետք է բացառել՝ ելնելով Մոսկվա-Բաքու ներկա հարաբերությունների մակարդակից: Իմ կարծիքով՝ վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ