Ինչո՞վ են զբաղվում Հարկադիրկատարումնապահովողծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները:
Ըստ օպերատիվ տեղեկությունների, Հարկադիրում աշխատանքային օրերին (միգուցե` ժամերին) նորաձև է համակարգչային խաղեր խաղալը: Օրինակ` նկարում պատկերված խաղը:
Բացի դրանից` աշխատանքային օրերին (միգուցե` ժամերին) Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները սոցիալական կայքերի իրենց էջերում զբաղված են, ենթադրաբար` սեփական կամ իրենց հետ փոխկապակցված խանութների ուղիղ գովազդով:
Նախ` նշեմ, որ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների գործունեությունը կարգավորվում է մի շարք օրենքներով, օրինակ` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որով սահմանափակվում է վերջիններիս ձեռնարկատիրությամբ զբաղվելը: Ինչ վերաբերում է խանութի ուղղակի գովազդ իրականացնելուն, ապա ... Ինչպես ասում էր Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանը, կոռուպցիան ոչ պոզով է լինում, ոչ էլ պոչով: Փաստորեն, կգա ժամանակ, երբ դատավորը կգովազդի իր հետ փոխկապակցված սուպերմարկետը, դատախազը` մարզահամալիրը, քննիչը` գեղեցկության սրահը, իսկ թաղային ոստիկանը` բակում տեղադրված կրպակը: Թեպետ, ո՞վ ասաց, որ այդ ժամանակը չի եկել: Վստահաբար` Հարկադիրի դեպքում, եկել է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ