Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով
25.09.2012 | 13:24

Սեպտեմբերի 25-ի դրությամբ` Սևանա լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1900,25 մետր բարձրության վրա: Լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցածր է 2 սմ-ով:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, սեպտեմբերի 25-ի օպերատիվ տվյալներով, Սևանը սնող Արգիճի գետի հզորությունը 2,16 խմ վայրկյան է, Գավառագետինը` 2,68 խմ վայրկյան, Մասրիկինը` 1,74 խմ վայրկյան, և Ձկնագետի հզորությունը` 0,5 խմ վայրկյան:
Նշենք, որ Սևանա լճի բարձրացմանը զուգահեռ` այս տարվա մայիսի 2-ից սկսվել են ոռոգման նպատակով ջրի բացթողումները Հրազդան գետի հունով: Սեպտեմբերի 25-ի դրությամբ` Սևանա լճից բաց է թողնվել 314 միլիոն 791 հազար խմ ջուր: «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանից բաց թողնվելիք ջրի տարեկան չափաքանակը սահմանվել է մինչև 320 մլն խմ:
Հավելենք նաև, որ անցած շաբաթ (սեպտեմբերի 17-23-ին) հանրապետության գետերում չնայած բնական և էական փոփոխություններ չեն դիտվել, սակայն Սևանա լճի հայելու նիշն այդ ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ