Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Տեր-Պետրոսյանը մեկուսացե՞լ է

Տեր-Պետրոսյանը մեկուսացե՞լ է
07.11.2012 | 13:50

ՀԱԿ քաղխորհրդի նիստերն անցնում են առանց Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցության: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը՝ հավելելով, որ պետք է Տեր-Պետրոսյանն իր որոշումները, մտքերը կիսի քաղխորհրդի հետ: «Մինչև այսօր ես քաղխորհրդի նիստերին չեմ մասնակցում, որովհետև կոնգրեսի ընդունած քաղաքական պայմանագիր իրեն սպառել է: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կգա, մենք էլ կգնանք ու մեր ասելիքը կասենք»,-նշեց ընդդիմադիր գործիչը՝ միաժամանակ հավելելով, որ տևական ժամանակ է քաղխորհրդի նիստերն անցնում են առանց ՀԱԿ ղեկավարի:
Քաղխորհրդի նիստերին իրենց չմասնակցության հանգամանքը, ըստ Մարգարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ այնտեղ «մանր-մունր խնդիրներ են քննարկվում այն դեպքում, որ երկրում բազմաթիվ չլուծված հարցեր կան»: «Դրա ժամանակը չէ: Համապետական ընտրություն է, էկեք մտածենք, ինչպես պիտի պատրաստվենք: Սա մնացել է օդում: Թե չէ, ով ելույթ ունեցավ պառլամենտում, ինչ ասեց, էս բոլորը ‎ֆիկցիա է»,-շեշտեց Գառնիկ Մարգարյանը՝ հընթացս նշելով, որ իրեն չի գոհացնում ՀԱԿ խմբակցության աշխատանքը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ