Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԲՀԿ-ն «նաղդ» առնող է

ԲՀԿ-ն  «նաղդ» առնող է
16.11.2012 | 12:54

Քաղաքական կոնսուլտացիաները դարձել են ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցը: Բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից, մեծ էնտուզիազմով նետվել են այդ գետը, և ում ոնց հարմար է, լողում է: Ռեկորդակիր է, իհարկե, ԲՀԿ-ն` իր հայտարարություններով: Կարող ենք հանգիստ շունչ քաշել. Ծառուկյանը, հանուն ժողովրդի վստահության, եղած-չեղածն էլ կկորցնի, բայց չի հրաժարվի, ասենք, մեկ-երկու ավելի պորտֆելից։ Այսուհանդերձ, պարզից էլ պարզ է, որ տարբեր ուժերի հետ այս երկխոսությունը երկիրը խորհրդարանական կառավարման ռելսերի վրա դնելուն չի միտված միայն: Իրականում, ինչպես մեր աղբյուրներն են պնդում, ԲՀԿ-ն ուզում է հասկանալ` եթե առանձին գնա նախագահական ընտրությունների, կկարողանա՞ «գնել» վերջիններիս աջակցությունը: Զարկերակը ստուգելու համար հորինվել է այս «անշառ» հարցը, որին ոչ մեկը դեմ չէ: Մինչդեռ, նույն աղբյուրի պնդմամբ, ԲՀԿ-ն արդեն պիտի հասկացած լիներ, որ իր հետ երբեք նույն ճանապարհով չեն գնա ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ «Ժառանգությունը»: Մյուսների հետ գուցե և ստացվի: Ի դեպ, ՀՅԴ-ի կոնսուլտացիաները նպատակ ունեն հասկացնելու, որ ինքն իր «խաղը» ունի ու ԲՀԿ-ի «հավեսը» չունի:
Ամեն դեպքում, քաղաքական այս «զբոսանքը», կարծում ենք, երկար չի տևի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ