Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի

Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի
13.12.2012 | 17:05

Այս նախագահական ընտրությունների յուրօրինակությունն այն է, որ հաշված օրեր են մնացել նախագահի թեկնածուների գրանցմանը, սակայն դեռ թեկնածուներ չկան: Հետաքրքիր է, որ այս փուլում ամենապասիվն արմատական ընդդիմադիր դաշտն է: Այստեղ ո՛չ թեկնածու կա, ո՛չ էլ անգամ «շշուկներ» մոտալուտ ընտրությունների առնչությամբ: Երբևէ նախագահի ընտրություններն այսքան անաղմուկ, անաժիոտաժ չեն եղել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս բևեռին, այստեղ վիճակն ավելի ծանր է, անբուժելի:

ՀԱԿ քաղխորհրդի վերջին նիստի մասնակիցներից ոմանք անակնկալի են եկել, մյուսները՝ կանխատեսումը իրականացված համարել, երրորդներն էլ վերջնականապես հիասթափություն են ապրել: Մեր աղբյուրներին պարզ է դարձել, որ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու չառաջադրվելու որոշում է կայացրել: Այն անորոշությունը, որ կոնգրեսում այս օրերին կա, ասում են, ավելի է խորացել, քանի որ բոլորը բոլորից ուզում են իմանալ` եթե ոչ Տեր-Պետրոսյանը, ապա` ո՞վ: Հենց այս «ով»-ի փնտրտուքի ճանապարհին էլ հակասությունների ձնագունդը գլորվում ու գնալով «տռզում» է: Մինչ կգտնվի Տեր-Պետրոսյանի «սիրելի» թեկնածուն, կոնգրեսից էլ բան չի մնա: Կարո՞ղ է` ՀԱԿ առաջնորդը ևս տասը տարի դադար է վերցրել է, որ 2023-ի ընտրություններին առաջադրվի: «Կարող» է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ