Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Կարող է՞ «չեն մեռել»

Արա ԱԼՈՅԱՆ. Կարող է՞ «չեն մեռել»
16.12.2012 | 16:56

Հայաստանում, առավելապես գյուղական բնակավայրերում, մի արտասովոր սովորույթ կա (չգիտեմ, մնացյալ երկրներում նման բան կա, թե՞ ոչ)`երբ մարդու կենդանության օրոք, հատկապես տարեցների պարագայում, գերեզմանատանը կառուցում էին նրանց նկարով, անուն- ազգանունով շիրմաքարեր, որոնց վրա միայն մահվան տարեթիվն էր պակասում: Դա միստիկ էր, մի կողմից հեշտացնում էին հետագա չարչարանքը, մյուս կողմից մարդուն էն աշխարհ գնալուց առաջ տրամադրում անխուսափելիին: Մանկության տարիներին նույնիսկ այդ առումով մեծ վախ եմ ապրել, երբ գերեզմանոցում ինձ հանդիպած «ննջեցյալին» ողջապես առերեսվել եմ իրականում:

ՀԻմա առակս ինչ կցուցանե. ասում եմ, կարո՞ղ է մեր մանկության ու պատանեկության հաշվին շախմատ խաղացած մարդամեկն իր ՀԱԿ-ակրելի թիմով ելնի դեմս՝վախենամ... իրական են:

Դիտվել է՝ 9173

Մեկնաբանություններ