Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

«Րաֆֆին պայքարը շարունակելու հազար ձև ուներ»

«Րաֆֆին պայքարը շարունակելու հազար ձև ուներ»
11.03.2013 | 19:07

«Հայաստանում, երևի, ամենափորձառու հացադուլավորն եմ, բայց այն արդարացված եմ համարում մի պարագայում` եթե մարդը ծայրահեղ վիճակում է և պայքարի այլ ձև չունի»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, irates.am-ին ասաց քաղաքագետ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, հավելելով, որ Հովհաննիսյանը պայքարի հազար ձև ունի, ուստի նման քաղաքական «մեթոդն» անընդունելի է: Ըստ Սուրենյանցի` Հովհաննիսյանն այս քայլին է դիմել, քանի որ կողքից մշտապես ասել են, թե պայքարը կոշտ չէ: «Կողքի ճնշումներին հագուրդ տվեց` ավելի սրելով իրավիճակը: Սա դժվար թե որևէ արդյունք տա: Ես չեմ տեսել, որ հացադուլով որևէ արդյունք արձանագրվի: Եթե հացադուլով հարց լուծվեր, կստացվեր նաև Անդրիաս Ղուկասյանի մոտ, ով երեսուն օր հացադուլ հայտարարեց, բայց այդպես էլ որևէ խնդիր գոնե մասամբ չլուծվեց»,-ընդգծեց քաղաքագետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ