Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Որևէ մեկը չի կարող ինձ խանգարել»

«Որևէ մեկը չի կարող ինձ խանգարել»
09.04.2013 | 15:05

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ (Գյումրու քաղաքապետ)
-Ինչպե՞ս են հիմա Ձեր հարաբերությունները նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:
-Ես զբաղվում եմ աշխատանքով, գործով: Ես խնդիր չունեմ որևէ հարաբերությունների հետ կապված: Նորմալ ա:
-Այսինքն, այլևս չի՞ խանգարում Ձեզ Ղուկասյանը:
-Ճիշտն ասած, ես այդպիսի բան չեմ զգում: Որևէ մեկը չի կարող ինձ խանգարել: Հիմա շատ ակտիվ աշխատում ենք:
-Բյուջեի յուրացման մասին Դուք բարձրաձայնեցիք, ինչպե՞ս եք այդ բացը լրացնելու:
-Հանրապետության նախագահի շնորհիվ հիմնադրամը բավականին օգնեց, կարողացանք հարցին լուծում տալ, սեփական եկամուտներն ենք հավաքագրում…Ստացվում է, ստացվում:
-ՈՒզում եք ասել`առաջընթա՞ց եք ապահովում Գյումրու համար:
-Անպայման, չլինի, սուտ կլինի ամեն բան: Տեսնում եմ, որ կարող ենք հարցերին լուծում տալ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ