Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Կաֆեում» հեղափոխությանն էին հետևում

«Կաֆեում» հեղափոխությանն էին հետևում
11.11.2013 | 16:16

«Հեղափոխության չէինք գնացել, կաֆեում նստած էինք, տեսանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Շանթ Հարությունյանի «հեղափոխության» վայրում լինելու հանգամանքն այսպես բացատրեց հայտնի գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Անդրադառնալով նախկին Փակ շուկայի դիմաց կատարված ակցիաներին, Ալեքսանյանը նշեց. «Ես շնորհակալություն եմ հայտնում «Նախախորհրդարանի» անդամներին, որ այդքան լավ ակցիա արեցին մեր «Երևան սիթիների» համար: Մենք գովազդին պետք ա մոտավորապես 20 մլն դրամ տայինք, էդ 20 մլն դրամը մենք տնտեսեցինք և որոշեցինք տալ ուսանող երեխեքին»: Պատգամավորի պնդմամբ, եթե ամեն ամիս նման ակցիաներ կազմակերպվեն, այդքան գումար կտնտեսեն ու կտան ուսանողներին: Կողմնակիցներին ու մասնավորապես Սուրեն Սուրենյանցին ֆինանսավորելու հարցին էլ գործարարը հակադարձեց. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ, էտի Սուրենյանցն ա կազմակերպել, իրան հարցեր տվեք»: Չնայած Ալեքսանյանը չժխտեց, որ երբ իրեն որևէ հարցով դիմում է Սուրենյանցը, միշտ էլ օգնում է: Ակցիայի ժամանակ ավանակներին բերելու առնչությամբ էլ Ալեքսանյանն ասաց. «Ես ինչ կապ ունեմ, դեղին գլխարկներին հարցրեք, մեր կարմիրներն էդ ձևի բան չէին անի: Մեր կարմիրները կենդանիների հետ էդ ձև չէին վարվի»:
Սամվել Ալեքսանյանը չհերքեց, որ Սամվել Կարապետյանի հետ եղել է Դուբայում, որոնց ավելի ուշ միացել է Գագիկ Ծառուկյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ