Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պուտինը ռուս օլիգարխներին ուղղորդել է Ղրիմ

Պուտինը ռուս օլիգարխներին ուղղորդել է Ղրիմ
22.03.2014 | 17:04

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ ռեժիմով հանդիպում է ունեցել երկրի օլիգարխիայի պարագլուխների հետ: Պուտինը վերջիններիս պարզաբանել է, թե Ղրիմը ՌԴ-ին միանալուց հետո ռուսական բիզնեսի կանոնները ինչպես են լինելու: Բիզնեսմեններին անհանգստացրել է ՈՒկրաինայում ռուսական սեփականության ճակատագիրը: «Ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու»,-կարճ է մեկնաբանել այդ հարցը ՌԴ նախագահը` հավելելով, որ Ղրիմում ուկրաինական սեփականությանը պետք է վերաբերվել «խնամքով»: Պուտինը առաջնահերթ կարևորել է Ղրիմում տուրիզմի զարգացման քայլերը, որպեսզի ռուսներն այս տարի հանգստանան հենց Ղրիմում:

Ներկաներից ոմանք ռուսական մամուլին հայտնել են, որ զրույցի մթնոլորտն իրենց հիշեցրել է Խոդորկովսկուն ձերբակալելուց հետո օլիգարխների հետ հանդիպումը: Նրանց ամենից շատ հետաքրքրել է Ղրիմում կատարվելիք իրենց ներդրումների երաշխիքները: Հանդիպմանը ՌԴ ղեկավարը նաև իր դժգոհությունն է հայտնել այն առնչությամբ, որ երկրի գումարները փոխանցվում են օֆշորային գոտիներ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ