Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԲՀԿ-ն, «դեմ» լինելով, «կողմ» է

ԲՀԿ-ն, «դեմ» լինելով, «կողմ» է
25.03.2014 | 00:06

Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչիշխանական ուժերի առաջարկն իսկական գլխացավանք է դարձել ԲՀԿ-ի ճնշող մեծամասնության, հատկապես գործարար հատվածի համար: Նրանք «սիրտ» չունեն այդ մասին կես բառ անգամ խոսելու: Երեկ ԱԺ-ում փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս են վերաբերվում «բարգավաճականները» սեփական կուսակցության այս նախաձեռնությանը: Շատերը հրաժարվեցին այդ մասին խոսելուց: Երբ Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) հարցրի՝ կո՞ղմ է այդ հարցին, առաջարկեց հետո խոսել, այդպես էլ չհստակեցնելով՝ կո՞ղմ է, թե՞ դեմ: Հակիրճ էր նաև Գրիգոր Մարգարյանի «մեկնաբանությունը»: Չցանկանալով հարցին պատասխանել` պատգամավորը պատճառաբանեց, թե դա իր «իրավունքն» է:

ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆ


-Կո՞ղմ եք Ձեր կուսակցության նախաձեռնությանը:
-Մեր կուսակցության ցանկացած որոշմանը կողմ եմ:
-Ձեր կուսակցությունում վարչապետի թեկնածու տեսնո՞ւմ եք:
-Չգիտեմ, այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել:
-Որպես պատգամավոր, նախընտրած որևէ թեկնածու չունե՞ք:
-Ես անձամբ՝ չէ: Չգիտեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել:

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


-Կո՞ղմ եք Ձեր կուսակցության որոշմանը:
-Կուսակցությունը որոշում է կայացրել, և ես միանշանակ կողմ եմ նրա որոշմանը:
-Ձեր կուսակցությունում վարչապետի թեկնածու տեսնո՞ւմ եք:
-Հարցերի հերթականությունը բերեք չխախտենք: Տեսնենք «քառյակի»՝ անվստահություն հայտնելու հարցն ինչպես կընթանա, հետո նոր թեկնածուի հարցը կքննարկենք:
-Հավատո՞ւմ եք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը «գլուխ կգա»:
-Դե, տեսնենք:

Ակնհայտ է, որ սա հենց ԲՀԿ-ի առաջարկն է, քանի որ և՛ «Ժառանգությունը», և՛ ՀԱԿ-ը ամբողջական իշխանափոխության կողմնակից են, ՀՅԴ-ն վարչապետի հրաժարականի մասին «կպած» չի բարձրաձայնել, մինչդեռ ԲՀԿ-ի համար վարչապետի աթոռն ամենօրյա «մաքառման» հարց է դարձել: Չնայած այս հանգամանքին, կուսակցության կեսից ավելին դեմ է այդ նախաձեռնությանը` ելնելով սեփական բիզնես-գործունեության շահերից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ