Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Խոսրով Հարությունյանը` Ռուբեն Հակոբյանին. «քաղաքական իմպոտենտ»

Խոսրով Հարությունյանը` Ռուբեն Հակոբյանին. «քաղաքական իմպոտենտ»
25.03.2014 | 14:58

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով քառյակի ներկայացրած արտահերթ նախագծի վերաբերյալ Խոսրով Հարությունյանի դիտարկումներին, նրան մեղադրեց քաղաքական դալտոնիզմի մեջ: Սա շատ նյարդայնացրեց պատգամավորին, որը ևս «տակը» չմնաց: «Չգիտեմ ես դալտոնիկ եմ, թե չէ, բայց այն մարդը, որ նման որակում տվեց, բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ նրանք քաղաքական իմպոտենտ են: Որովհետև նախագահական ընտրություններից հետո ունենալով 540 հազար ձայն ու մեկ ամսվա մեջ փչացնել, դրա համար պետք է լինել պարզապես քաղաքական իմպոտենտ: Ոչ ավելի, ոչ պակաս»,- վրդովմունք հայտնեց Խոսրով Հարությունյանը` ընդգծելով, որ չի՞ կարելի ընդդիմադիրներին հակադիր տեսակետ հայտնել: «Մարդիկ կան էս դահլիճում, որ մեր կենսափորձը թույլ է տալիս ոչ միայն նրանց այլև նրանց սերունդներին էլ խորհուրդ տալ: Բարի եղեք, պատգամավորական էթիկա ունեցեք»,-հորդորեց պատգամավորը` վստահեցնելով, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ ԱԺ ամբիոնը չի օգտագործել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ