Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արտասահմանցին ի՞նչ իմանա` հայ պատգամավորն ինչ է

Արտասահմանցին ի՞նչ իմանա` հայ պատգամավորն ինչ է
13.06.2014 | 00:21

Այս քառօրյային ԱԺ նիստերի աշխատանքին ծանոթանալու համար խորհրդարան էին եկել արտասահմանցի ուսանողներ, որոնք լրագրողների սենյակից օրվա երկրորդ կեսին հետևում էին նիստին: Երբ նրանց բացատրեցին, որ քննարկվում է շատ կարևոր հարց` 2013-ի բյուջեի կատարողականը, ուսանողներից մեկը զարմանքով նկատեց. «Իսկ նորմա՞լ է, որ այդպիսի քննարկմանը մասնակցում են քիչ թվով պատգամավորներ»: Խորհրդարանի աշխատակիցները փորձեցին մի կերպ հարցի տակից դուրս գալ` որպես օրինակ մատնանշելով այլ երկրների խորհրդարաններում քննարկումների ժամանակ պատգամավորների սակավությունը: Դե, արտասահմանցի երիտասարդներին հո չէի՞ն ասելու, թե Հայաստանի խորհրդարանի պատգամավորների կեսից ավելին նիստի սկզբում է միայն դահլիճում լինում, այն էլ՝ «կոճակ» սեղմելու համար: Դժվար թե նրանց հասկանալի լիներ, որ հայոց խորհրդարանում, անգամ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, որոշ պատգամավորներ հարբած են ներկայանում նիստին ու էլի շատ բաներ: ԱԺ աշխատակիցների բախտը բերեց, որ հյուրերը մոտավորապես քսան րոպե հետևեցին նիստին ու շատ բաներ չնկատեցին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ