Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՊՆ-ն նոր ռազմավարություն է մշակում

ՊՆ-ն նոր ռազմավարություն է մշակում
27.01.2015 | 00:30

Մինչ ազգովին մեր ներսի ցավն էինք փորձում ամոքել, ազերիները մեր դիմադրողականությունն էին փորձում սահմանի վրա: Բայց, բարեբախտաբար, արդեն մի քանի օր է՝ սահմանում հարաբերական անդորր է, ավելի ճիշտ, զոհեր ու վիրավորներ չունենք: Փոխարենն Ադրբեջանը զարմանալիորեն բարձրաձայնում է իր կորուստների մասին:

Տարեսկզբից մեր կորուստը չափազանց շատ էր: Յուրաքանչյուր զինվորի կյանք մեզ համար շատ թանկ է, և մենք հրադադարի պայմաններում իրավունք չունեինք այսքան զոհ տալու: ՊՆ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի պաշտպանական համակարգը նոր ռազմավարություն է գործի դրել, որը դեռ իր արդյունքներն առաջիկայում պետք է ցույց տա: Մշտապես պաշտպանվող Հայաստանն առավել ակտիվ է լինելու և թշնամուն «թշնամաբար» է պատասխանելու: Նոր մարտավարությունը, բնական է, ռազմական գաղտնիք է, և մեր աղբյուրը չցանկացավ հանգամանորեն բացահայտել այն, միայն նշեց, թե այդ մեթոդը ներդրվել է, որ անկանխատեսելի հակառակորդը հասկանա, որ միայն ինքը չէ, որ կարող է նախահարձակ լինել ու կորուստներ պատճառել հայկական բանակին: Ի դեպ, այս օրերին պաշտպանության նախարարությունն աշխատում է «հատուկ» ռեժիմով, անգամ շաբաթ-կիրակի օրերին են աշխատակիցներն իրենց «տեղերում»: Նախարարությունն ամբողջ թափով լծվել է պաշտպանական գործի իրագործմանը:

Բանակի օրվան ընդառաջ գուցե նոր մարտավարությունը լավագույն նվերը լինի սահմանին կանգնած զինվորի համար, ում կյանքն ամեն վայրկյան թիրախի տակ է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ