Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ընդդիմությունը վաղուց է «կաղում» ու ոչ թե երկու, այլ երեք ոտքով»

«Ընդդիմությունը վաղուց է «կաղում» ու ոչ թե երկու, այլ երեք ոտքով»
24.02.2015 | 13:59

Այսօր ԱԺ-ն շարունակեց ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համատեղ նախաձեռնած կառավարման ճգնաժամին առնչվող նախագծի քննարկումը: «Նախագծի հեղինակները մոռացել են՝ ինչ է նշանակում ճգնաժամը: Այլապես պիտի տրամաբանական լիներ, որ նկարագրելով օրհասական անհույս վիճակը, ելքեր առաջարկեին»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ ընդդիմությունը վաղուց է «կաղում» ու ոչ թե երկու, այլ երեք ոտքով: Ըստ փոխխոսնակի, այսօր խոր ճգնաժամի մեջ է ընդդիմությունը, որը սեփական ծրագրերից և հայկական սկզբունքներից հրաժարվել է: «Մի ոտքով իշխանության, մյուսով ընդդիմության մեջ լինելու, անհարմար դիրքը պահելու ցանկություն կա: Ընդդիմության այս տկարությունն արագ ապաքինման հիվանդություն չէ, որովհետև դուք ինքներդ ձեզ համար դեռ չեք ախտորոշել»,- ընդգծեց պատգամավորը` շեշտելով, որ գոնե հանրահավաքների դադարների ընթացքում խոսեին այս ճգնաժամի մասին, իսկ այժմ իրենք պետք է այս նախագիծը քննարկումից հանեն, քանի որ չունեն գործողությունների համատեղ ծրագիր:

«Ընդդիմությունը միայն մեկ տարբերակ ունի` դուք գնացեք, որովհետև մենք են ուզում գալ: ՀՀ-ի ընտրողն այդպես չի ուզում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը` հիշեցնելով ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունների տարբեր զեկույցներում արձանագրված փաստերը: Վերջում էլ հիշեցրեց ԵԽԽՎ-ի պատվիրակության մասին Լևոն Զուրաբյանի գնահատականները և հավելեց, թե այս պատվիրակության մեջ մեծամասնությունն ընդդիմություն է, դե «նվաճումներ» թող արձանագրեն, ինչի՞ չեն անում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ