Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Ժառանգությունը» «վերանում» է

«Ժառանգությունը» «վերանում» է
13.03.2015 | 17:39

Սահմանադրական փոփոխություններին զուգահեռ քաղաքական ուժերի ներքին ինտրիգները վերստին գլուխ են բարձրացրել: Նախագահականում ընդդիմադիրների հյուրընկալությունը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել ընդդիմադիր բևեռում: Բայց ինչպես միշտ, «ամենաէկզոտիկը» «Ժառանգությունն» է, որտեղ այս անգամ կրքերը շատ են թեժացել: Ռուբեն Հակոբյան-Արմեն Մարտիրոսյան զույգը, ընդունելով նախագահի հրավերը, հայտնվել է սեփական կուսակիցների անխնա քննադատության թիրախում: Ի դեմս Զարուհի Փոստանջյանի, նրանք համարվեցին Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Մյուս կուսակիցները ևս անտարբեր չմնացին իրենց «ժառանգականների» հանդեպ: Այսքանից հետո խոսել այս կուսակցության, որպես մեկ ընդհանուր մարմնի մասին, անիմաստ է:

Ամեն անգամ իրենց ներսի տարաձայնություններն այս կուսակցության ներկայացուցիչները բացատրում են «խոսքի ազատությամբ» ու կուսակցական «ժողովրդավարությամբ», մինչդեռ դժվար թե «հաճախորդ» որակումը տեղավորվի այդ շրջանակում: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ վաղուց է կորցրել վերահսկողությունը սեփական կուսակիցների ու նրանց գործողությունների նկատմամբ: Ըստ էության, այս կուսակցությունը գնալով ոչ միայն հասարակության աչքում իրեն հեղինակազրկում է, այլև քաղաքական թատերաբեմի լուսանցքում է հայտնվել: Եթե մի կուսակցության մեջ ամեն մեկը մի «տիրոջ ծառա» է, էլ ինչ ընդհանուր նպատակների կամ առավել ևս հանրային շահը պաշտպանելու մասին կարող է խոսք լինել: «Ժառանգության» «մահախոսականը» Րաֆֆի Հովհաննիսյանը գրեց այն պահին, երբ նախկին աշխատող ու խմբակցության թիմային անդամներին անտեսելով, անհասկանալի կադրեր գործուղեց ԱԺ: Ճիշտ են ասում՝ «փոս փորողն ինքն է ընկնում մեջը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ