Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սիրիայի ղեկավարին չեն հրավիրել

Սիրիայի ղեկավարին չեն հրավիրել
14.04.2015 | 00:18

Հայաստանի արտաքին գերատեսչությունը թերանում է այնպիսի հարցերում, որտեղ սխալները կարող են բավականին տհաճ հետևանքներ ունենալ: Սիրիահայ համայնքի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում դժգոհեցին, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում ներկա լինելու հրավեր չի ուղարկվել Սիրիայի նախագահին: Սա տարակուսանքի առիթ է տվել նաև Սիրիայի վերնախավի շրջանում: Հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են Հայաստան գալ ու այս հարցն արագ կարգավորել:
ՈՒշագրավն այն է, որ երբ այստեղ փորձել են պարզել՝ արդյո՞ք Սիրիայի նախագահին հրավեր ուղարկվել է, պատկան մարմինները դրական են պատասխանել, սակայն իրականում Սիրիայի ղեկավարը ոչ մի հրավեր էլ չի ստացել: Երկրի ներսում նման «պստիկ» խաբեությունները գուցե ինչ-որ կերպ «մարսվում» են, բայց արտաքին քաղաքականության մեջ պարզապես անթույլատրելի են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ