Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Հին» ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ավելի ցանկալի էր

«Հին» ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ավելի ցանկալի էր
08.05.2015 | 18:23

Երբեմնի դաշնակիցները` ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, այսօր արդեն իրար մեղադրում են իշխանության հետ սերտաճած լինելու մեջ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցության հնարավոր համագործակցությանը, ասաց, որ այժմ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար իրենց չի հաջողվում 44 ստորագրություն ապահովել, այնինչ նախկինում ունեին ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունը: Ավելին, ըստ Լևոն Զուրաբյանի, ԲՀԿ-ից շատերը բացահայտ ՀՀԿ-ի շարքերն են անցել:

Իհարկե, այս «մեղադրանքին» անտարբեր չմնաց ԲՀԿ-ն և Միքայել Մելքումյանի «դեմքով» պատասխանեց, բայց ավելի շատ, կարելի է ասել, համամիտ էր ՀԱԿ խմբակցության ղեկավարին: Մելքումյանը փաստեց, որ, այո, իրավիճակ է փոխվել ու ԲՀԿ-ին դեռ ժամանակ է պետք անելիքները հստակեցնելու համար: «Որևէ ուժի հետ համագործակցելու խնդիր չենք տեսնում: Մեր ձեռքերը ոչ ոք չի կապել»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ