Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ինչի մեջ է «մեղադրվում» Աշոտյանը

Ինչի մեջ է «մեղադրվում» Աշոտյանը
05.02.2016 | 00:35

Քաղաքական դաշտում սկսվել է «մահապարտների» շրջանը, երբ բոլորն ինքնամոռաց նետվում են «պայքարի», միայն թե ապագա իշխանությունում իրենց «փայը» ունենան: Մեկնարկել է նաև ոմանց վրա կուտակած «կոմպրոմատները» գործի դնելու փուլը: Սա վերաբերում է և՛ ՀՀԿ-ի հետ հարաբերվող ուժերի ներկայացուցիչներին, և՛, ավելի շատ, հենց ՀՀԿ «մարտիկներին»:
Տևական ժամանակ խոսվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության, նրան այլ պաշտոնի տեղափոխելու, երբեմն-երբեմն էլ նրա պորտֆելը ՀՅԴ-ին «նվիրելու» մասին: Այն, որ Աշոտյանը ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից է, անվիճելի է, ասել է` եթե անգամ կրթությամբ «չզբաղվի», հաստատ ինչ-որ բանով նրան «կզբաղեցնեն»:
Այսուհանդերձ, մեր տեղեկություններով, նա հեռացվելու է ԿԳ նախարարի պաշտոնից, սակայն լրիվ այլ պատճառով: Պարզվում է, նախագահի ականջին է հասել, թե իբր նախարարը սեփական ոլորտին «դրսից» ու «ներսից» տրված բավականին լուրջ գումարներ նպատակակետին չի հասցրել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախագահը որոշել է, որ ճիշտ կլինի Աշոտյանին «բարեկամաբար» դուրս մղել այդ ոլորտից: Իսկ թե ուր` առաջիկայում կպարզվի:
Երբ «Իրատեսը» այս տեղեկությունը փորձեց ճշտել նախարարից, վերջինս զարմանքով նշեց. «Վա՜յ, իմ մասին ամեն ինչ լսել էի, բացի դրանից: Տպիր` կարդամ»: Պարոն Աշոտյան, Ձեր առաջարկը հո «գետնով» չէի՞նք տա: Բարի վայելում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ