Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Վախեցիր չերևացողից»

«Վախեցիր չերևացողից»
24.05.2016 | 00:14

Երեկվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Ի թիվս այլ խնդիրների, պարզվեց, որ այս կատարողականի ամենաէական բացթողումը հարկային հավաքագրումների նվազումն է: Սա խոստովանում են անգամ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, իհարկե, ոչ հրապարակավ: «Ինչո՞ւ է թերակատարվել» հարցին ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը պատկերավոր ասաց. «Երեխա ունենալու համար կին ու տղամարդ է պետք, չէ՞: Հիմա որ կին չկա, ի՞նչ արդյունք»: Տնտեսական վատ վիճակ, մենաշնորհներ, կոռուպցիա, սրանց առկայությունն է՛լ ավելի է մեծացնում բյուջետային բացերը: Բայց կա «մխիթարանք», ասում են` կառավարությունը լծվել է կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարի գործին: Մինչ այդ մի «այիբ» էլ նկատեցինք նախորդ տարվա բյուջեի կատարողականում:


2015-ի պետբյուջեի ծրագրերը գործառնական դասակարգմամբ 722-ն են, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ 23 ծրագիր չի կատարվել, այսինքն, 21 միլիարդ դրամից ավելի գումար չի վճարվել: 7 ծրագիր, որոնց օրենքով տրամադրվել է 3 միլիարդ դրամից ավելի գումար, զրոյացվել է: Փաստորեն, ԱԺ-ն հաստատել է մի բյուջե, որ հետո դրա մի մասը կառավարությունը չիրագործի կամ «վերափոխի» իր ցանկացած ուղղությամբ:
Այս առումով էլ մեր ՀՀԿ-ական զրուցակիցը հանգստացրեց. «Դու վախեցիր չերևացող ծախսերից: Գրում են, թե այսքան միլիարդ տալիս են ինչ-որ խնդիր լուծելու համար, բայց ոչ մեկը չգիտի` դրանից որքանը գնաց խնդրի լուծմանը»: Փաստորեն, հատկացված գումարների տասը տոկոսն անգամ նպատակին չի ծառայում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ