Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՍԴ-ն ընդդիմադիրներին կլսի մարտի 7-ին

ՍԴ-ն ընդդիմադիրներին կլսի մարտի 7-ին
20.12.2016 | 13:08

irates.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը (ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցություններ) դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Գյումրու ավագանու ընտրություններում մանդատների բաշխման օրինականությունը:

Մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն որոշել է դատը նշանակել մարտի 7-ին։ Հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին են նախատեսված, այսինքն` ՍԴ-ի որոշումը համընկելու է նախընտրական քարոզչության հետ։ Եթե ՍԴ-ն բավարարի ընդդիմության հայցը, ապա սա հիանալի հակաքարոզչություն կլինի իշխանության համար և կապացուցի ընդդիմության ճշմարտացիությունը ու մինչև վերջ գնալու պատրաստակամությունը։ Ավելին, սա նաև ընդդիմադիրներին լրացուցիչ խաղաքարտ կդառնա, որպեսզի հանրությանը ներկայացնեն իշխանության «նկարած» ընտրությունների պատկերը և զոռով իշխանությունը պահելու ցանկությունը։

Եթե, այդուհանդերձ, ՍԴ-ն համարի, որ օրենքում հակասություն չկա, ուրեմն առավել կխորացնի հանրության, մասնավորապես գյումրեցիների անվստահությունն օրենքի և արդարադատության հանդեպ։ Իսկ Գյումրին հայտնի է որպես ըմբոստ քաղաք, փաստորեն այդ տրամադրություններն ավելի կմեծանան։ Ընդդիմությունն այս պարագայում էլ ունի պատճառ իշխանության դեմքը «ներկայացնելու» համար։


Հիշեցնենք, որ ընդդիմադիրների որակմամբ՝ «բոնուս-ֆոկուս» ընտրություններով Բալասանյանի քաղաքապետ կարգվելը եղել էԸՕ-ի 141-րդ հոդվածի 5-րդ մասի կոպիտ խախտումով։ Հավելենք նաև, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետ է դարձել ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի մեկական մանդատ իր հաշվին գրանցելու արդյունքում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ