«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հարձակման գծում ինչ-որ բան այն չէ

Հարձակման գծում ինչ-որ բան այն չէ
02.03.2018 | 14:16

Մինչև «Բետիսի» հետ անցած տարվա սեպտեմբերի 20-ի խաղը Մադրիդի «Ռեալը» ունեցել էր ֆանտաստիկ հանդիպումների շարք, որոնց ընթացքում, առանց ընդմիջման կամ դադարի, բոլոր մրցաշարերը հաշված, մրցակիցների դարպասը գրավել էր 73 անգամ: Ժամանակին նման մի սերիա էլ ունեցել է լեգենդար «Սանթոսը», որի ռեկորդն էլ կրկնեց «արքայականը»:
Հաշված այս երեքշաբթի «Էսպանյոլի» հետ ունեցած պարտությունը (կատալոնացիները հաղթանակը կորզել են խաղավարտից վայրկյաններ առաջ)՝ «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում իր գոլազուրկ հանդիպումների թիվը հասցրեց վեցի: Ընդ որում, դրանք բոլորն էլ ներքին առաջնության խաղերում են եղել: Եթե նախկին հինգը եղել է Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ, կատալոնացիների հետ այս հանդիպմանը Զիդանը պորտուգալացուն հանգստանալու հնարավորություն էր տվել` խաղադաշտ հանելով Բեյլ-Իսկո-Վասկես-Ասենսիո քառյակից բաղկացած հարձակման գիծ, որին թիկունքից զորակցելու էր Բենզեմա-Մաիորալ երկյակը:

Մրցաշարային մեծ հավակնություններ ունեցող «արքայականի» համար այսքան «չոր» խաղերն աններելի շռայլություն են (դրանցից հինգում պարտություն է կրել): Ի միջի այլոց նկատենք, որ այս պարտությամբ «Ռեալը» «Վալենսիային» նորից երրորդ հորիզոնական վերադառնալու շանս տվեց` պայմանով, եթե վերջինս 26-րդ տուրի հանդիպումը «Աթլետիկի» հետ ավարտեր հաղթանակով: Սակայն վալենսիացիներին դա չի հաջողվել: Նրանք «Աթլետիկի» հետ արտագնան ավարտել են ոչ-ոքի (1:1)` միավորների թիվը հասցնելով 50-ի, ինչը մեկով պակաս է «արքայականի» ունեցածից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ