Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»

«Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք»
16.10.2018 | 02:09

Անգլիական «Մանչեստր Սիթիի» նախագահ Խալդոն ալ Մուբարաքը խոստովանել է, որ այս ընթացքում Լիոնել Մեսիին ձեռք բերելու փորձ են արել ու այդ նպատակով օգտագործել են իրենց թիմի գլխավոր մարզչի կապերը ֆուտբոլիստի հետ. «Մենք Գվարդիոլային խնդրեցինք խոսել նրա հետ: Մենք Մեսիին երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ առաջարկեցինք, քան «Բարսելոնը»: Նա մերժեց մեզ», -Մուբարաքի ասածն է վկայում Goal.com-ը:


Ասենք, որ կատալոնյան ակումբի հետ կնքած նոր պայմանագրով արգենտինացի ֆուտբոլիստի մաքուր աշխատավարձը կազմում է 40 միլիոն եվրո, որը տարատեսակ պարգևավճարների գումարման արդյունքում հասնում է մոտ 50 միլիոն եվրոյի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ