Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Լիոնել Մեսին ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը

Լիոնել Մեսին ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը
19.12.2018 | 22:52

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին 5-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ» լավագույն ռմբարկուի մրցանակակիր: Եվրոպական ֆուտբոլում սա ռեկորդ է: Ռմբարկուների շարքում նրա գլխավոր մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն այդ մրցանակը նվաճել է 4 անգամ: «Ոսկե խաղակոշիկ» մրցանակով պարգևատրվում է եվրոպական երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն: Իսպանիայի անցած խաղաշրջանում Լիոնել Մեսին 34 գոլ է խփել և հավաքել 68 միավոր: Եվրոպայի լավագոււյն ռմբարկուի մրցանակը երեկ նրան հանձնվեց Բարսելոնայում:

«Ես սիրում եմ ֆուտբոլը, բայց երբեք չէի մտածի, թե այսպիսի բարձունքների կհասնեմ: Այս ամենը քրտնաջան աշխատանքի և, իհարկե, մեր թիմի խաղացողների շնորհիվ է: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում, իմ կողքին են աշխարհի լավագույն խաղացողները և այդ ամենը զգալիորեն դյուրացնում է նման մրցանակներ նվաճելը» ,- ասել է Եվրոպայի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսին:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ