Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գարեթ Բեյլի հեթ-տրիկը

Գարեթ Բեյլի հեթ-տրիկը
21.12.2018 | 02:59

Աշխարհի 2018 թ. ֆուտբոլի ակումբային առաջնության կիսաեզրափակչում (Աբու-Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ) հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու ճապոնական «Կասիմա Անտլերսը»: Խաղն անցել է «արքայականի» բացահայտ առավելությամբ ու ավարտվել 3:1 հաշվով: Առանձնակի դիպուկությամբ փայլել է «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, որն այդ օրը նշում էր ծննդյան տարեդարձն ու այն նշանավորեց հեթ-տրիկով՝ Լուիս Սուարեսից («Բարսելոն», 2015 թ.) ու «Ռեալի» նախկին հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից հետո (2016 թ.) դառնալով աշխարհի ակումբային առաջնության պատմության երրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է առանձին վերցրած մեկ խաղում երեք գոլ հեղինակել: Եզրափակչում «Ռեալը» կխաղա արգենտինական «Ռիվեր Փլեյթ»- «Ալ-Աին» (ԱՄԷ) զույգի հաղթողի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ