Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Մխիթարյանը չի մեկնի Բաքու
18.05.2019 | 02:09

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին` Բաքվում՝ գրել է The Times-ը։

«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին թողնել Լոնդոնում: Ֆուտբոլիստն անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնի Բաքու: Մխիթարյանը նախկինում ևս մի քանի անգամ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումների: Անցած տարի նա բաց է թողել ԵԼ-ի խմբային փուլում «Ղարաբաղ»-ի հետ խաղը, իսկ 2015-ին «Բորուսիա»-ի կազմում չի մասնակցել «Գաբալա»-ի հետ արտագնա դիմակայությանը:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ