Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ է պարգևում Պորտուգալիայի հավաքականին

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ է պարգևում Պորտուգալիայի հավաքականին
06.06.2019 | 13:27

Ազգերի լիգայի խաղարկության A խմբի փլեյ-օֆֆում կայացել է կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Պարտուգալիայի ազգային հավաքականը «Դրագաու» մարզադաշտում մրցել է Շվեյցարիայի ընտրանու հետ: Սանտուշի թիմը գեղեցիկ հաղթանակ է տոնել՝ 3:1 հաշվով: Հիանալի խաղով կրկին փայլել է «Յուվենտուս»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պարտուգալացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ 25-րդ, 88-րդ և 90-րդ րոպեներին: Շվեյցարիայի հավաքականի կազմում միակ գոլը խփել է Ռոդրիգեսը՝ կասկածելի 11-մետրանոցով: Պորտուգալիայի ընտրանին դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Հոլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ