Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջոկովիչը 5-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն

Ջոկովիչը 5-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն
15.07.2019 | 11:21

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում 5 սեթում առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Ջոկովիչը 7-6 հաղթեց առաջին սեթում, երկրորդ սեթում զիջեց 1-6 հաշվով: Երրորդ սեթում սերբ թենիսիստը կրկին հաղթեց 7-6 հաշվով: Չորրորդ սեթում 6-4 ուժեղ գտնվեց Ֆեդերերը: Վճռորոշ 5-րդ սեթում 13-12 առավելության հասավ Ջոկովիչը:


Այսպիսով, Ջոկովիչը 5-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի հաղթող: Նախկինում նա մրցաշարի հաղթող է դարձել 2011, 2014, 2015, 2018 թվականներին:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ