Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               

ՀՖՖ-ի շուրջ իրավիճակը խառն է

ՀՖՖ-ի շուրջ իրավիճակը խառն է
17.12.2019 | 13:30

«Ժողովուրդը» գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ թեժացած կրքերը ոչ մի կերպ չեն դադարում: Նախ` քրգործ է հարուցվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք տեղի ունեցած շինաշխատանքների յուրացումների կասկածանքով, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ուժային կառույցներում այժմ հետաքրքրված են մեկ տարի առաջ տեղի ունեցած, ՀՖՖ-ի կողմից ֆինանսավորվող շինաշխատանքներով, որոնք վերահսկվել են ՀՖՖ տեղակալներ Արմեն Մելիքբեկյանի կամ Արմեն Նիկողոսյանի կողմից: Ու քանի որ ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունը շատ քաղաքականացվեց մեր երկրում, ֆուտբոլային կյանքին տեղյակները այսպիսի մտավախություն ունեն. քանի որ ՀՖՖ շուրջ տեղի ունեցողը պարբերաբար զեկուցվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, չի բացառվում` հենց քաղաքականացվածության պատճառով ՀՖՖ-ն երկու եւ ավելի տարով որակազրկվի: Մի խոսքով, ՀՖՖ-ի շուրջ իրավիճակը խառն է և՛ ներսում, և՛ դրսում»:

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ