Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հաքան Շյուքուր. Էրդողանն ինձնից խլել է ամեն ինչ

Հաքան Շյուքուր. Էրդողանն ինձնից խլել է ամեն ինչ
14.01.2020 | 23:31

Թուրքական ֆուտբոլի լեգենդ Հաքան Շյուքուրը հայրենիքում խնդիրներ ունի իշխանությունների հետ: Նախկին անվանի ֆուտբոլիստն ԱՄՆ-ում տաքսու վարորդ է: «Ես պետք է աշխատեմ, որովհետև ոչինչ չունեմ: Էրդողանը ինձնից խլել է ամեն ինչ. ազատության, գործունեության իրավունք, աշխատանք… Իմ կնոջ խանութին քարեր էին նետվում, երեխաներս սպառնալիքներ էին ստանում Թուրքիայում: Հայրս որոշ ժամանակ կալանավորվել էր»,- Record-ի հետ զրույցում ասել է 48-ամյա նախկին ֆուտբոլիստը: Շյուքուրը հանդես է եկել «Գալաթասարայում», «Ինտերում», «Պարմայում», Թուրքիայի հավաքականի կազմում 2002 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ