Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արթուր Ալեքսանյանը ՝Նիցայի մրցաշարի հաղթող

Արթուր Ալեքսանյանը ՝Նիցայի մրցաշարի հաղթող
20.01.2020 | 14:03

Նիցայում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր Հոնդուրասի ներկայացուցիչ Քևին Մեջիայինին, կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկիի նկատմամբ:


Հայաստանի ըմբշամարտի հավաքականը 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ), բրոնզ՝ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ