Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մնալ Հռոմում

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մնալ Հռոմում
26.03.2020 | 22:21

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում՝ գրում է անգլիական The Sun-ը: Ըստ պարբերականի` Մխիթարյանն ուզում է ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռոմա»-ում և հիմա ֆուտբոլիստի գործակալ Միլո Ռայոլան փորձում է այնպես անել, որ «Արսենալ»-ը, թարմացնելով Մխիթարյանի պայմանագիրը, ևս մեկ մրցաշրջանով նրան վարձակալության հիմունքներով տրամադրի «Ռոմա»-ին: Մխիթարյանը պատրաստ է նաև ցածր աշխատավարձով մնալ Հռոմում: Մխիթարյանն այս մրցաշրջանում «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 13 խաղի` դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Դիտվել է՝ 4408

Մեկնաբանություններ