Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արմենուհի Ծատուրյան․ Այնժամ ես քեզ հետ էի, և աշխարհն էր ինձ հետ

Արմենուհի Ծատուրյան․ Այնժամ ես քեզ հետ էի, և աշխարհն էր ինձ հետ
26.06.2020 | 13:00

Այնժամ ես քեզ հետ էի, և աշխարհն էր ինձ հետ, իսկ հիմա, կուչ եկած աշխարհի իմ տխուր անկյունում, գրում եմ այս տողերը՝ հույս ունենալով, որ կբռնեմ այն լուսավոր արահետը, որ ինձ կբերի դեպի քեզ: Համոզված եմ, որ մեր հաջորդ հանդիպման վայրը տիեզերքն է լինելու: Ես այնտեղից լսում եմ հեռավոր զանգերիդ կանչը, և այն ինձ տանում է Այրում՝ քո առաջին սիրո հայրենիքը, ուր օրվա աղմուկները հանգչում էին, ու սկսվում էր բարաքաշարի երեկոն: Ու այդ երեկոյի մեջ հնչում էր խոսքերդ. «Այնտեղ աշնանային ամպոտ եղանակներին տներն ուղղակի սուզվում էին երկնքի մեջ, մշուշը քսվում էր պատուհաններին, իսկ մշուշի միջով երևում էին կաղնիների աղոտ պատկերները (հրաշալի եղանակ` սիրահարված հոգիների թախծության համար)»:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ