«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ասում են...

Ասում են...
24.06.2023 | 22:11

Զինված ուժերը և այլ պետական մարմիններ ստացել են անհրաժեշտ հրամանները, հակաահաբեկչական բնույթի լրացուցիչ միջոցներ են մտցվում Մոսկվայում, Մոսկվայի մարզում, մի շարք այլ տարածաշրջաններում։ Կձեռնարկվեն նաև վճռական գործողություններ Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար։ Այն մնում է բարդ, փաստացի խափանված է քաղաքացիական և զինվորական կառավարման մարմինների աշխատանքը։

Որպես Ռուսաստանի նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Ռուսաստանի քաղաքացի կանեմ ամեն ինչ, որպեսզի պահպանեմ երկիրը, պաշտպանեմ սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքը, անվտանգությունը և ազատությունը։

Նա, ով կազմակերպել և պատրաստել է զինվորական խռովությունը, ով զենք է բարձրացրել մարտական ընկերների դեմ՝ դավաճանել է Ռուսաստանին։ Եվ պատասխան կտա դրա համար։ Իսկ նրանց, որոնց փորձում են ներքաշել այդ հանցագործության մեջ, կոչ եմ անում ճակատագրական և ողբերգական, անկրկնելի սխալ չգործել, անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել մասնակցությունը հանցավոր գործողություններին:

Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 197364

Մեկնաբանություններ